Թերապիա

Օրթոպեդիա

Վիրաբուժություն

Իմպլանտներ

Oրթոդոնտիա

Իմպլանտներ

Ատամների իմպլանտացիան իրենից ներկայացնում է արհեստական արմատի տեղադրում` վերին կամ ստորին ծնոտում: Իմպլանտը տիտանե գամիկ է`տեղադրվում է ծնոտի մեջ և ծառայում է որպես օրթոպեդիկ կառույց, որի վրա հավաքվում է ատամը կամ պրոթեզը:

Ատամի իմպլանտոլոգիան հանդիսանում է ժամանակակից ստոմատոլոգիայի արագ զարգացող և կարևորագույն ճյուղերից մեկը: Գոյություն ունեն ատամի իմպլանտներիի տարբեր ձևեր, բայց այսօր առավել տարածված է պտուտակային իմպլանտը: Այն իրենից ներկայացնում է յուրօրինակ արհեստական արմատ,որը տեղադրվում է ծնոտի մեջ: Ժամանակակից իմպլանտները պատրաստվում են տիտանից, կամ համագործվածքից,որը հանդիսանում է բիոիներտ նյութ` այսինքն օրգանիզմը այն չի ընդունում որպես օտար մարմին:

Իմպլանտը կազմված է լինու 2 մասից` ներոսկրային (բուն իմպլանտ) և արտաոսկրային (աբսթմենից), որը տարբեր ձևերով ֆիքսվում է բուն իմպլանտին և հետագայում դրա վրա ամրանում են տարբեր կոնստուկցաների պրոթեզները:

Կիրառվում է ատամների իմպլանտացիայի երկու տարբերակ

  1. Մեկ փուլով իրականացվող
  2. Դասական

 Մեկ փուլով ընթացող իմպլանտացիա:Ատամի հեռացումից անիջապես հետո տեղադրվում է իմպլանտը, դրա վրա ֆիքսվում է հենարանային ատամը և տեղադրվում բնական ատամի գույն ունեցող պսակը:

Դասական: Այս տարբերակը կիրառվում է ատամի հեռացման վիրահատությունից մի քանի ամիս անց: Պրոթեզավորումը ստորին ծնոտի վրա կատարվում է իմպլանտի տեղադրումից 2-3 ամիս հետո, իսկ վերին ծնոտի վրա` 3-4 ամիս հետո:

Ըստ պրակտիկայի տամների իմպլանտները միջինը ծառայում են 10 տարի:

Առավել արդյունավետության և հետագա խնդիրներից խուսափելու համար պրոթեզավորումից հետո հիվանդը պարտավոր է հետևել բժշկի տված ցուցումներին: