Թերապիա

Օրթոպեդիա

Վիրաբուժություն

Իմպլանտներ

Oրթոդոնտիա

Թերապիա

Ատամի կարիես

Ատամի կարիեսը ամենա տարածված ատամի հիվանդություններից է: Դա ախտաբանական պրոցես է, որը բնորոշվում է ատամի կարծր հյուսվածքների կրազրկումով և փափկեցումով:

 Գոյություն ունեն կարիեսի առաջացման բազմաթիվ  տեսություններ, որոնք առաջացել են տարբեր ժամանակաշրջաններում գիտության տարբեր ճյուղերի (քիմիա, մանրէաբանություն, ֆիզիկա) զարգացման հիման վրա:  

Կարիեսածին գործոնները լինում են ընդհանուր և տեղային:
Տեղային գործոններն են`

1. մանրէներով լի ատամնավահանիկը

2. Ատամնաքարը և ատամնափառը, կցվածքի անոմալիաները
2. բերանային հեղուկի քանակի և որակի փոփոխություններ
3. ածխաջրատային սննդային մնացորդներ բերանի խոռոչի վատ հիգիենայի դեպքում և այլն:

Ընդհանուր գործոններն են`
1.ոչ լիարժեք սնունդ /սպիտակուցների և վիտամինների դեֆիցիտ/

2.ժառանգական և սոմատիկ հիվանդություններ, օրգանների և օրգան-համակարգերի ֆունկցիոնալ շեղումներ մշտական ատամների սաղմնադրման, զարգացման և ծկթման շրջանում
6.ստոմատոլոգիական կանխարգելման ցածր մակարդակ և այլն”

Ատամների կայունությունը կարիեսի հանդեպ ձևավորվում է այն մարդկանց մոտ, ովքեր չեն կրում ընդհանուր հիվանդություններ, օգտագործում են լիարժեք սնունդ և անհրաժեշտ միկրո- և մակրոտարրեր պարունակող ջուր:

Կարիեսի տեսակները

  1. Կարիես բծի շրջանում
  2. Մակերեսային կարիես
  3. Միջին
  4. Խորանիստ

Կարիեսից առաջացած բարդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում հայտնաբերման վաղ շրջանում արդեն դիմել բժիշկի: 

 

Պերիոդոնտիտ

Հարարմատային հյուսվածքների բորբոքում(պերիոդոնտի բորբոքում):

Տարբերվում են պերիոդոնտիտի հետևյալ ձևերը

1.   Ինֆեկցիոն

2.   Տրավմատիկ

3.   Դեղորայքային

Ինֆեկցիոն պերիոդոնտիտը հիմնականում առաջանում է կարիեսի բարդացման կամ չբուժված պուլպիտի  հետևանքներից :

Տրավմատիկ պերիոդոնտիտը հիմնականում առաջանում է արտաքին հարվածներից, օրինակ դեմքին հարվածներից կամ դեմքի վրա ընկնելիս, ինչպես նաև առաջանում է  աննաշան, բայց խրոնիկ տրավմայի ընթացքում օրինակ (բարձր պլոմբը, սխալ օրթոդոնտիկ միջամտությունը,հարվածի արդյունքում առաջացած արմատի հոդախախտի հետևանքով).

Դեղորայքային  պերիոդոնտիտը զարգանում է հիմնականում պուլպիտի սխալ բուժման արդյունքում, մկնդեղի ժամկետների սխալ պահպանման դեպքում, կամ ավել կատարած լիցքից:

Պերիոդոնտիտի բուժումը հիմնականում անցնում է 3 փուլով

  1. Մեխանիկական նախապատրաստում (մաքրում)
  2. Անտիսեպտիկ մշակում (դեզինֆեկցիա)
  3. Արմատախողովակների հերմետիկ պլոմբում

Պուլպիտ

Նախաբան: Ատամի ներսում տեղակայված է փափուկ հյուսվածքը (պուլպան), որտեղ գտնվում են արյունատար անոթները, ավշային հանգույցները, ինչպես նաև նյարդաթելերը: 

Պուլպիտը ատամի այդ փափուկ հյուսվածքի բորբոքումն է ((պուլպայի)նյարդի բորբոքում), որն առաջանում է այնտեղ թափանցած ախտածին մանրէների պատճառով: 
Բարդացած կարիեսի ժամանակ ատամի մեջ են թափանցում միկրոօրգանիզմներ, որի պատճառով պուլպան բորբոքվում է: Առաջանում է ցավ, որը փոխանցվում է դեպի եռվորյակ նյարդ, որի պատճառով էլ ցավն արձագանքվում է քունքերում, ծոծրակում, ականջում, ողջ դեմքով մեկ: Մանրէները կարող են ատամի մեջ թափանցել նաև պարօդոնտի ախտահարման պատճառով:

Նյարդի բորբոքումը բնորոշվում է շատ ուժեղ ցավով, ատամը զգայուն է դառնում ջերմաստիճանի փոփոխությունների հանդեպ, ցավն հաճախ ուժեղանում է գիշերը: 

Եթե պուլպիտը չբուժել, ապա հարարմատային հյուսվածքում կարող է պերիօդոնտիտ զարգանալ կամ էլ թարախային պերիօդոնտիտ, որը կարող է վերածվել ֆլյուսի, աբսցեսի, ֆլեգմոնի:

Էնդօդոնտիան իրենից ներկայացնում է պուլպիտի և պերիոդոնտիտի բուժում:

Էնդօդոնտիան արմատախողովակների բուժումն է, որի հիմնական նպատակներից մեկը`  ատամի պահպանումն է: Էնդօդոնտիկ բուժման ընթացքում  նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը`( նիկելտիտանե գործիքները, ապեքս-լոկատորը, էնդոդոնտիկ ծայրակալըև այլն), , ատամնաբույժին առավել շատ հնարավորություններ են տալիս պահպանել ատամը և հասնել դրական արդյունքների այնպիսի կլինիկական իրավիճակներում, երբ այն մի քանի տարի առաջ անհնարին էր:  
Նման բուժման անհրաժեշտությունն առաջանում է կարիեսի բարդության զարգացման (պուլպիտ, պերիօդոնտիտ), ատամների վնասվածքի ժամանակ, երբեմն էլ պրոթեզավորման նախապատրաստման փուլում: Էնդօդոնտիան ցուցված է նաև կրկնակի բուժման համար, երբ նախկինում ատամի խողովակները վատ են բուժվել: 
Պրակտիկ էնդօդոնտիայի նպատակն է կանխարգելել զարգացումը կամ վերացնել արդեն առկա հարարմատային հյուսվածքի բորբոքային օջախները, որոնք հանդիսանում են ատամի կորստի հաճախակի պատճառներից մեկը: Այդ նպատակին հասնել հնարավոր է ատամի արմատի խողովակների հակամանրէային մշակումով և հերմետիկ փակումով, որը զուգակցվում է ատամնապսակի հերմետիկ վերականգնումով:
Ատամի խողովակի բուժումը կարող է կատարվել մի քանի փուլով: Որպես կանոն, կատարվում է տեղային անզգայացում: Անզգայացնող դեղորայքի ընտրությունն ու չափաքանակը պայմանավորված է տարիքով, մարմնի քաշով, ստոմատոլոգիական միջամտության տևողությամբ և հիվանդի ալերգիկ քարտով: Ատամը մեկուսացվում է հատուկ լատեքսից գործվածքով (ռաբբեր-դամ) և հետո բժիշկը սկսում է մաքրել ատամի արմատի խողովակները հատուկ սարքավորումների, գործիքների և պատրաստուկների օգնությամբ, ռենտգենի և ապեքս-լոկատորի հսկողությամբ:

Այսօր Հայաստանում գոյություն ունի ատամների սպիտակեցման մի քանի մեթոդ: Առավել տարածված են լազերային և քիմիական մեթոդները:

Էսթետիկ ստոմատոլոգիա

Լազերային մեթոդ

Այն ամբողջ աշխարհում տարածված բարձրակարգ միջամտություն է, որի շնորհիվ ատամները դառնում են սպիտակ: Այն պարզ և անցավ միջամտություն է: Սկզբում լնդերը պատվում են պաշտպանիչ շերտով, ապա ատամներին քսվում է սպիտակեցնող գելը, և այն ակտիվացվում է լազերի միջոցով:

Քիմիական սպիտակեցում

Քիմիկան սպիտակեցումը կատարվում է ամբուլատոր պայմաններում`բժշկի կողմից տրմադրված նյութերով և ցուցումներով:

Վինիր

Էսթետիկ ստոմատոլոգիայի մեջ լիրառվում է նաև Վինիրը: Դա բարակ կերամիկական շերտ է, որը ամրացվում է ատամի մակերեսին:Այն նախապես հղկվում և մշակվում է ատամնատեխնիկական լաբորատորիայում,ապա և ամրացվում է ատամին հատուկ ցեմենտի միջոցով:
Կերամիկական վինիր պատրաստվում է այնպիսի ատամների դեպքում ինչպիսիք են`

  • գունափոխված կամ գունազրկված
  • մաշված
  • ճաքերի առկայությամբ
  • կոտրված
  • թեքված  կամ ռոտացված

միջատամնային տարածոթյունների առկայությամբ:

Ատամնային Զարդեր

21-րդ դարում նորաոճ երևալու ցանկություն առաջանում է շատերի մոտ:Ժամանակակից ատամնաբուժությունն էլ քայլում է ժամանակի պահանջներին ընդառաջ: Եթե ցանկանում եք, որ Ձեր ժպիտը լինի էլ ավելի գրավիչ, կարող եք զարդարել ատամները հատուկ զարդերով:Դրանք հատուկ դեկորացիաներ են,  որոնք ամրացվում են ատամներին առանց ցավի և որևէ հետևանքների:

Ատամների դաժվածք

Այսօր շատերն են ցանկանում դաջվածք կատարել նաև իրենց ատամների վրա: Մելադենտ ստոմատոլոգիական կլինիկայում հնարավոր է իրականացնել նաև դա:

Այն կատարվում է ատամների արհեստական պսակի վրա: Բոլորովին անցավ է և անվտանգ: