Թերապիա

Օրթոպեդիա

Վիրաբուժություն

Իմպլանտներ

Oրթոդոնտիա

Օրթոդոնտիա

Օրթոդոնտիան ստոմատոլոգիայի մի ճյուղ է,որը զբաղվում է ատամնածնոտային անոմալիաների բուժմամբ: Դրանց շարքին են դասվում ատամների ձևի, քանակի, կառուցվածքի, դիրքի, բնածին արատների, աճի և զարգացման խախտումները, ծնոտների դեֆորմացիաները, համակցված անոմալիաները: Ինչպես նաև օրթոդոնտիկ ստոմատոլոգիայի միջոցով կատարվում է ատամների, ատամնաշարերի և կծվացքի ուղղում:     

Օրթոդոնտիայում կիրառվում է հիմնականում ապարատային բուժումը:

Ապարատները լինում են շարժական և անշարժ

Անշարժ ապարատները (բրեկետ համակարգ) իրենց հերթին  լինում են են մետաղական, կերամիկական և սապֆիրե:

Շարժականը` թիթեղային, ֆունկցիոնալ, ինվիզիլային:

Էսթետիկ բրեկետների շարքին են դասվում սապֆիրն ու կերամիկան, դրանք գրեթե անտեսանելի են:

Օրթոդոնտիկ բուժումը բաղկացած է 2 փուլից` ակտիվ և ռետենցիոն:

Պատմություն

Ատամների ուղղիղացման առաջին փորձերի մասին հիշատակվում է դեռևս Հիպոկրատի աշխատություններում: Իսկ 1850ականներից սկսվում է օրթոդոնտիայի զարգացումը,որպես ստոմատոլոգիայի առանձին ճյուղ: Այս ուղղության հիմնադիրը հանդիսանում է Նորման Քինգսլին (Dr. Norman Kingsley): Հայաստանում օրթոդոնտիան զարգացում սկսեց ապրել 20-րդ դարում: