Թերապիա

Օրթոպեդիա

Վիրաբուժություն

Իմպլանտներ

Oրթոդոնտիա

Պարոդոնտոլոգիա

Պարոդոնտոլոգիան  զբաղվում է պարոդոնտի պաթոլոգիայի բուժմամբ: Պարոդոնտին են դասվում ատամի շուրջ եղած բոլոր հյուսվածքները` սկսած լնդերից:  Պարոդոնտոլոգիայում հիմնականում հանդիպում են գինգիվիտ, պարոդոնտիտ հիվանդությունները:

Գինգիվիտը ` լնդերի մակերեսային բորբոքումն է:

Ժամանակակից ստոմատոլոգիայում առավել տարածված հիվադանդություններից մեկը պարոդոնտիտն է:Այդ ժամանակ վնասվում են ատամի շուրջ եղած  հյուսվածքները: Հիմնական վնասներից մեկն այն է,որ պարոդոնտի դեպքում հնարավոր է ատամների կորուստ, կարող են վնասվել նույնիսկ  առողջ ատամները:

Ըստ վիճակագրական տվյալների այսօր յուրաքանչյուր 2-րդ հիվանդ տառապում է պարոդոնտով: Ըստ բարդության պարոդոնտը    բաժանում են 3 աստիճանի` թեթև,միջին և ծանր: Հիմնական առանձնահատկություններն են բերանից եկող վատ հոտը, լնդերի արյունահոսությունը:

Պատճառները` սխալ կծվածքը,  ատամնաքարը,ատամների անորակ պրոթեզավորումը: